Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ասում են...

Ասում են...
31.01.2014 | 01:27

...թե իշխանություններին խիստ դուր չի եկել Քոչարյանի ակտիվացման ֆոնին նույնքան ակտիվացած Գյումրու նախկին քաղաքապետի և նրա որդու արարքների «մասով» «խաղեր տվող» գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի պահվածքը, երբ նա անուղղակի հայտարարություններ է անում, տեսագրություններ է տրամադրում` իր տան վրա ուղղված կրակոցների առնչությամբ, սակայն հանցագործության մասին կոնկրետ հաղորդում չի անում: Իշխանությունները մտածում են, որ նա անուղղակիորեն, ԲՀԿ միջնորդների միջոցով, կապ է պահում «կոնկուրենտ ֆիրմայի» ու նրա «հայրիկների» հետ:

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ